Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am

Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am

Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները արդյունավետ միջոց են սինուսիտի դեմ: Եթե քթի խոռոչի բորբոքումները հաճախակի են, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր, որպեսզի ջուրը գոլորշիանա՝ դուրս հանելով եթերային յուղերի հոտը, որը հականեխիչ ազդեցություն ունի:

Մեկ այլ բնական միջոց՝ սինուսիտի դեմ

Մեղրի, կիտրոնի հյութի և մի քանի այլ բաղադրիչների խառնուրդը նույնպես արդյունավետ է սինուսիտի բուժման գործընթացում:  Քթի խոռոչի բորբոքումը հաճախ ուղեկցվում է քթի փակվածության հետ, ծանր շնչառությամբ և նույնիսկ գլխացավով: Եթե բնական միջոց եք փնտրում, որը կնվազեցնի այս բոլոր նախանշանները, ապա խորհուրդ ենք տալիս հետևյալ բաղադրատոմսը:

Բաղադրություն.

  • 1 բաժակ մեղր,
  • 1 բաժակ կիտրոնի հյութ,
  • 5-7 բողկ,
  • 1 փոքր սոխ,
  • 6 պճեղ սխտոր:


Բանջարեղենները լավ լվացեք, սոխի և սխտորի կեղևը մաքրեք: Կտրատեք սոխը չորս մասի: Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք: Խառնուրդը պահեք սառնարանում: Չափահասներն այս խառնուրդից պետք է օրական 2 ճ/գ ընդունեն, երեխաները` ամեն օր մեկ ճաշի գդալ: Տարբերությունը կզգաք մեկ օր անց:

Սխտորով ինհալացիաներ

Եթե ինֆեկցիաները դեռ անհանգստացնում են, ապա ինհալացիաները կօգնեն ձեզ: Ջուրը եռացրեք և թարմ քամած սխտոր ավելացրեք: Կանգնեք գլուխը կախեք կաթսայի վրա և գլխին սրբիչ գցեք: Այս մեթոդն անհարմար է, սակայն՝ չափազանց օգտակար:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ